Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1955 թ. մայիսի 9-ին, Երևան։ Ավազանի անունը` Սամվել:
1962-1972 թթ. -Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոց։
1970-1975 թթ. - Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարան՝ դաշնամուրի բաժին:
1975-1980 թթ. - Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորի` պրոֆ. Քեթի Մալխասյանի դասարան:
1984-1987 թթ. - Գևորգյան Հոգևոր ճեմարան:
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1986թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։
1988թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1989թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի։ Թեզ` «Հերմասի «Հովիվը»։
1994թ. -ծայրագույն վարդապետ` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։ Թեզ` «Պետրոս Քյութուրը և նրա «Հաւաքումն Աստուածաբանութեան» երկը»:
1997թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
2012թ. – արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։
- Պաշտոնավարություն
1987-1991 թթ. – դասախոս Գևորգյան հոգևոր ճեմարանում (Հայրաբանություն, Ընդհանուր եկեղեցու պատմություն):
1989-1991 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ,
1991-1997 թթ. - Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:
1997-2000 թթ. - Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ:
1997-2000 թթ. - Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ:
2000-2010 թթ. - Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ:
2001-2006 թթ. - Բրիտանիայի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների խորհրդի նախագահ:
2001-2010 թթ. - Անգլիկան- Արևելյան Ուղափառ Եկեղեցիների ֆորումի ատենապետ:
2006-2010 թթ. - Անգլիայի եկեղեցիների խորհրդի համանախագահ։
2006-2014 թթ. - Եկեղեցիների համշխարհային խորհրդի «Հավատ և կարգ» մշտական հանձնխմբի անդամ:
2010-2013 թթ․ - Մայր Աթոռ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն:
2013-2014 թթ. - Կանադայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ:
2014 թ.-ից - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն:
2020 թ.-ից - պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ:
- Կոչումներ և պարգևներ
Ուկրաինայի Կադրային միջազգային ակադեմիայի թղթակից – անդամ, պատվավոր դոկտոր: